Armenian text to speach

Ավտովթար՝ Լոռու մարզում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 24-ամյա Հայկ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ 22-ամյա Անահիտ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս