«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 17-23-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Արաբկիրում՝ դեկտեմբերի 17-ին և 22-ին,
◾️ Շենգավիթում և Նոր Նորքում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ դեկտեմբերի 21 և 22-ին,
◾️ Արաբկիրում՝ դեկտեմբերի 21-23-ին,
◾️ Նոր Նորքում՝ դեկտեմբերի 22-ին,
Շենգավիթում չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:























