Armenian text to speach

Շղթայական ավտովթար-վրաերթ՝ Աբովյան քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում 45-ամյա Արմեն Ս․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 57-ամյա Շամիր Ա․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա 49-ամյա Արտակ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը բախվել է 35-ամյա Համզա Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ 34-ամյա Պարգև Բ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «BMW»-ի վարորդը ենթարկվել է վրաերթի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս