
Facebook սոցիալական ծառայությունը գործադրելու է հատուկ ծրագիր, որի նպատակն է օգնել կանխել հավանական ինքնասպանությունները,- գրում է Associated Press -ը: Եթե ինչ որ օգտատեր ինքասպանությանը վերաբերող հաղորդագրություններ ուղարկի, ապա ծրագրի միջոցով այդ մասին տեղեկացված կլինի ցանցի ղեկավարությունը եւ տեղյակ կպահի համապատասխան մարմիններին: Այս ծառայությունը դեռ գործելու է միայն ԱՄՆ–ում։Facebook-ի ներկայացուցիչները նշում են, որ հրաժարվել են պոտենցիալ ինքասպաններին հայտնաբերող ավտոմատ համակարգից, քանի որ այն լուրջ խնդիրներ էր առաջացնում։