Ղազախստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա 2026 թվականի փետրվարին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Բանակցային գործընթացի շարունակությունը նախատեսված է 2026 թվականի փետրվարին Աստանայում», – հայտարարել է նախարարությունը փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևի և ԵՄ դեսպան Ալեշկա Սիմկիչի հանդիպումից հետո։ Մեկնաբանելով բանակցությունները՝ նախարարությունը նշել է, որ «այս գործընթացը առաջինն է Եվրամիության և Կենտրոնական Ասիայի պետության միջև, ինչը այս քայլին տալիս է պատմական նշանակություն»։
Ղազախստանը և Եվրամիությունը դեկտեմբերի սկզբին Բրյուսելում անցկացրել են վիզային ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունների առաջին փուլը։ Դեկտեմբերի 2-ին Բելգիայի մայրաքաղաքում պաշտոնապես մեկնարկել են Ղազախստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի պարզեցման և վերաընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները։ Կողմերը համաձայնության են եկել նախնական ուղեցույցների շուրջ և նախանշել հետագա աշխատանքի ոլորտները։























