Հեֆֆերնը չի մեկնաբանում Էրդողանի հայտարարությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դեպան Ջոն Հեֆֆերնն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում շրջանցեց հարցը, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. «Ես դեսպան եմ ՀՀ-ում և այլ երկրների ղեկավարների հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանել: Միգուցե Վաշինգտոնի կողմից որևէ մեկնաբանություն լինի, սակայն ես էրդողանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»:

Հարցին՝ ամերիկյան հասարակությունը, բազմաթիվ կոնգրեսականներ ընդունում են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչն է խանգարում ԱՄՆ-ին պետականորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պարոն դեսպանը պատասխանեց. «Ես այսօր այստեղ եմ ԱՄՆ նախագահ Օբամայի և պետքարտուղար Քերիի անունից իմ հարգանքի տուրքը մատուցելու 1915 -ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Այսօր մի քանի ժամից նախագահ Օբաման օրվա առիթով իր հայտարարությամբ հայնդես կգա, և վստահ եմ, որ մեկ անգամ ևս նախագահ Օբաման այս տարի իր գնահատականը կտա մեկուկես միլիոն հայ զոհերի հիշատակին, ովքեր տեղահանվել և մահվան զոհ են դարձել Օսմանյան պետության վերջին տարիներին: Վստահ եմ, որ նա կդատապարտի այդ իրադարձությունները՝ որպես քսաներերորդ դարի ամենավատթար նախճիրներից»:
Հարցին՝ ինչո՞ւ թուրքական պառմալենտը հայ-թուրքական արձանագրությունները չի վավերացնում, պարոն դեսպանը պատասխանեց. «Մենք ողջունեցինք նախագահ Սարգսյանի և Գյուլի կողմից արձանագրությունների ստորագրման և ԱԳ նախարարների՝ 2009-ին արձանագրությունների ստորագրումը: Կարծում ենք, որ երկու երկրների համար անհաժեշտ է, որ սահմանը բացվի և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ ձևավորվեն: ԱՄՆ-ն շարունակում է այնպիսի ջանքեր գործադրել, որ դա իրականություն դառնա»:

Հարցին՝ ամերիկյան հասարակությունը, բազմաթիվ կոնգրեսականներ ընդունում են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչն է խանգարում ԱՄՆ-ին պետականորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պարոն դեսպանը պատասխանեց. «Ես այսօր այստեղ եմ ԱՄՆ նախագահ Օբամայի և պետքարտուղար Քերիի անունից իմ հարգանքի տուրքը մատուցել 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Այսօր մի քանի ժամից նախագահ Օբաման օրվա առիթով իր հայտարարությամբ հանդես կգա, և վստահ եմ, որ մեկ անգամ ևս նախագահ Օբաման այս տարի իր գնահատականը կտա մեկուկես միլիոն հայ զոհերին, ովքեր տեղահանվել և զոհ են դարձել Օսմանյան պետության վերջին տարիներին:

Վստահ եմ, որ նա կդատապարտի այդ իրադարձությունները՝ որպես քսաներորդ դարի ամենավատթար նախճիրներից: Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ, որտեղ ընդունվում են փատերը՝ 1915-1923-ին տեղի ունեցած»:

Հարցին՝ ինչո՞ւ թուրքական պառմալենտը հայ-թուրքական արձանագրությունները չի վավերացնում, պարոն դեսպանը պատասխանեց. «Մենք ողջունեցինք նախագահ Սարգսյանի և Գյուլի կողմից արձանագրությունների ստորագրման և ԱԳ նախարարների՝ 2009-ին ստորագրումը: Կարծում ենք, որ երկու երկրների համար անհաժեշտ է, որ սահմանը բացվի և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ ձևավորվեն: ԱՄՆ-ն շարունակում է այնպիսի ջանքեր գործադրել, որ դա իրականություն դառնա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան




Լրահոս