
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լեհաստանը տվել է 1915 թ-ի դեպքերի քաղաքական ու բարոյական գնահատականը, բայց միաժամանակ կարծում են, որ հարցի լուծումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը հնարավոր է միայն երկխոսության ճանապարհով:
«Այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում Սերժ Սարգսյանի երկխոսելու ցանկությունը և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը»,- ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը, դեսպանն ասաց, որ ծանոթ չէ դրան: