Armenian text to speach

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի։ Համապատասխան որոշումն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

Գործունեության հիմնական տեսակը հոգևոր և մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։

Նշենք, որ ԱԺ-ն հոկտեմբերի 24-ին ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը:

Հիշեցնենք, որ այսօր գրել է․ «Իշխանությունը այսօր Կառավարության օրակարգում ընդգրկված նախագծերից մեկի միջոցով կլուծարի «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։




Լրահոս