
Երեկ երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց թիվ 306 բանաձեւը: Դրանով թուրքական իշխանություններին կոչ է արվում երկրի քրիստոնեական համայնքներին, մասնավորապես՝ հայկական, հունական ու ասորական փոքրամասնություններին, վերադարձնել զավթված եկեղեցիները, վանքերը այլեւ հոգեւոր ինստիտուտներ։Փաստաթուղթը պատրաստել է Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսական Էդվարդ Ռոյսը, որը միաժամանակ հանդիսանում է Կապիտոլիումի բլրում հայկական աջակցության խմբի համանախագահը։Թեեւ փաստաթղթում բացակայում է “Ցեղասպանություն” բառը, սակայն նշված է, որ հայերը, ինչպես նաեւ մյուս քրիստոնյա համայնքները Օսմանյան կայսրությունում ենթարկվել են զանգվածային սպանությունների։