Armenian text to speach

Ո՞վ է Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որ ևս պահանջում է Վեհափառի հրաժարականը․ ի՞նչ հոգևոր ուղի է նա անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ներկայացնում է բոլոր այն բարձրաստիճան հոգևորականներին՝ եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին, որոնք հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և միացել վերջինիս այն պահանջին, որ Կաթողիկոսը պետք է հեռանա։

Այդ բարձրաստիճան հոգևորականներն են՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյան։

ArmLur.am-ն այժմ ներկայացնում է Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կենսագրությունը։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը 2021 թվականից առաջնորդում է Մասյացոտն թեմը։

2019-2021 թվականներին Արարատյան Հայրապետական թեմում եղել է Արարատ մարզի հոգևոր տեսուչը։ 2012-2019 թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բարձրագույն ուսումնական հաստատությունների վերատեսուչ։ 2010-2012 թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևոգյան հոգևոր ճեմարանում եղել է տեսուչ։ Եպիսկոպոսէ ձեռնադրվել 2011 թվականին՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ծնվել է 1971 թվականին Մասիսում։ 1983-1993 թվականներին սովորել և ավարտել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ 1993-1998 թվականներին սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ 1998-1999 թվականներին սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2017 թվականին ընդունվել է Երևանի պետականհամալսարանի Աստվածաբանական ֆակուլտետը, Պատմական գիտությունների թեկնածու՝ կրոնի պատմության և տեսության գծով։ Թեզ՝ «Երվանդ Վարդապետ Տեր-Մինասյանի կրոնագիտական հայեցակարգը»։

2022 թվականին ընդունվել է Դարեմի համալսարան (Անգլիա), փիլիսոփայության դոկտոր աստվածաբանության ոլորտում։ Թեզ՝ «Հայկական մարդասիրության ծագումը. Ներսես Մեծը և հունական ազդեցության խնդիրը (քննական ուսումնասիրություն)» թեմայով։

Նշենք, որ մինչ Վեհափառի դեմ պայքարին միանալը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կողմ էր քվեարկել Ստեփան Ասատրյանի կարգալուծությանը (Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ՝ Տեր Արամ քահանա Ասատրյան), իսկ այժմ կանգնած է նրա կողքին և պահանջում է Վեհափառ Հայրապետի հեռացումը։

Նանիկ Աղասյան




Լրահոս