Armenian text to speach

Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները տեղեկություններ են հավաքում և փոխանցում. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները, այո, տեղեկություններ են հավաքում և փոխանցում և այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից ավելի այլ տեղեկություն չեմ կարող հայտնել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել էր: Նա ունեցել էր շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ 2023թ. սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանին գերեվարել են Հակարի կամրջի ապօրինի անցակետում




Լրահոս