25-ը դեկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն իր շուրջ 50 աշխատակցի հանձնել է եվրոպական շրջագայության ուղեգրեր՝ վաճառքի ռեկորդային արդյունքներ գրանցելու համար:
Մեկ շաբաթվա ընթացքում թիմակիցները կայցելեն եվրոպական երեք մայրաքաղաք՝ Աթենք, Վիեննա և Պրահա՝ վայելելով ամանորյա տրամադրությունը:

Ուղեգրերի հանձնման միջոցառմանը Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ մաղթելով տպավորիչ ճամփորդություն:

«Մեր ընկերության բոլոր հաջողությունների հիմքում թիմակիցների պրոֆեսիոնալիզմն ու բարեխիղճ աշխատանքն է: Յուրաքանչյուր աշխատակցի նվիրումն ու պատրաստակամությունը իր նպաստն է բերում ընկերության շարունակական զարգացմանն ու ձեռքբերումներին: Այսկերպ մեր շնորհակալությունն ենք հայտնում թիմակիցներին՝ նվիրելով տարին գեղեցիկ տպավորություններով ավարտելու և նոր էներգիայով վերադառնալու հնարավորություն»,-նշում է Կարեն Շաբոյանը:

Team Telecom Armenia-ն շարունակում է զարգացնել թիմային մշակույթը և խրախուսել լավագույններին՝ կարևորելով յուրաքանչյուրի ներդրումը ընկերության զարգացման գործում։

Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։





























