Armenian text to speach

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր՝ դեկտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը նախկինում մեկնաբանություններ է արել և մանրամասն պարզաբանումներ է տվել այս հարցի վերաբերյալ։

«Նշվել է, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը չի կարողացել մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահին ծննդյան օրվա առթիվ։ Վերահաստատվել է ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների համակողմանի ամրապնդման երկուստեք տրամադրվածությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների վերաբերյալ։ Զրույցին, որը կրում է, կրկին ընդգծեմ, բարեկամական բնույթ, միացել է նաև Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Գալիք ամանորյա տոների կապակցությամբ փոխադարձ ամենաբարի մաղթանքները են հնչել»,- պատմել է Զախարովան։




Լրահոս