Armenian text to speach

Սիրիայի իշխանությունները հայտարարել են Դամասկոսում «Իսլամական պետության» բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիրիական իշխանությունները Դամասկոսի շրջանում «Իսլամական պետության» (ԻՊ) բարձրաստիճան ներկայացուցչի են ձերբակալել՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ համատեղ գործողության ընթացքում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է անվտանգության ծառայության ներկայացուցիչը:

Տահա ազ-Զուբին, որը հայտնի է նաև որպես Աբու Օմար Տաբիա և հանդիսանում է Դամասկոսում ԻՊ-ի առաջնորդը, ձերբակալվել է իր մի քանի մարդկանց հետ միասին. այս մասին հայտնել է «Sana» պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով գեներալ Ահմադ ալ-Դալատիին: Ձերբակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած հարձակումից երկու շաբաթ անց, որի հետևանքով զոհվել են երկու ամերիկացի զինվոր և ԱՄՆ քաղաքացի հանդիսացող մեկ խաղաղ բնակիչ: Վաշինգտոնի պնդմամբ՝ այդ հարձակումն իրականացվել է ԻՊ-ի մենակյաց զինյալի կողմից՝ Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող Պալմիրայում: «Մեր մասնագիտացված ստորաբաժանումները՝ Համագործակցելով Գլխավոր հետախուզական վարչության և միջազգային կոալիցիայի ուժերի հետ, իրականացրել են անվտանգության ապահովման ճշգրիտ գործողություն՝ թիրախավորելով ԻՊ-ի թաքստոցը»,- ասել է Դալատին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԻՊ-ի հինգ անդամ է սպանվել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով, որոնք իրականացվել են դեկտեմբերի 13-ի ահաբեկչությանն ի պատասխան։ Սա նմանատիպ առաջին միջադեպն է եղել երկրի երկարամյա նախագահ Բաշար Ասադի՝ անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած տապալումից հետո։ Սիրիական իշխանությունները հայտարարել են, որ հանցագործը եղել է անվտանգության ուժերի աշխատակից, որը պետք է հեռացվեր աշխատանքից իր «ծայրահեղական գաղափարների» համար։




Լրահոս