Դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» վրա բախվել են Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Ռաֆիկ Օ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։























