ՀԷՑ-ի 6.112 աշխատակիցներ 2025թ. երկրորդ կիսամյակի արդյունքներով այսօր Ընկերության բյուջեի պարգեւատրումների ֆոնդից եւ տնտեսումների հաշվին խրախուսվել են 50հազար ՀՀ դրամի չափով (հարկված) պարգեւատրմամբ։ Այդ մասին հայտարարել է ՀԷՑ-ի ժամակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը․
«Ընկերության աշխատակիցների շուրջ 90% կազմող՝ այս հիմնական մասնագիտական անձնակազմը կիսամյակային եւ տարեկան պարգեւատրումների ֆոնդից մինչ այս երբեք չի օգտվել։
ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- նշել է նա։























