Armenian text to speach

Խարդախության զոհ դարձած կնոջ հաշվեհամարից կանխիկացվել է մի քանի մլն դրամ գումար․ խարդախության հերթական դեմքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել ՀՀ հայտնի վաղամեռիկ քաղաքական գործիչներից մեկի կինը և հայտնել, որ օրեր առաջ ինչ-որ անձ «WhatsApp» հեռահաղորդակցության համակարգի միջոցով կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ, որպեսզի կարգավորվեն վերջինիս՝ ՀՀ Ազգային ժողովում ունեցած խնդիրները, իր հետ կկապնվեն ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչները։

Արդեն քրեական ոստիկանության այդ հայտնի քաղաքական գործչի կինը հայտնել է, որ իր հետ որոշ ժամանակ անց կապ է հաստատել ոմն տղամարդ և հայտնել, որ «Ինեկո» և «Կոնվերս» բանկերից 1 մլն և 1,5 մլն դրամ գումարի չափով դրամական փոխանցումներ են կատարվել ինչ-որ անձի հաշվի, և այդ անձը գտնվում է հետախուզման մեջ, և հետագա խնդիրներից խուսափելու համար վաղամեռիկ քաղաքական գործչի կնոջ հետ կապ կհաստատի ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցը։

Ոստիկաններին այդ կինը նաև հայտնել է, որ Երևանի բանկերից մեկի հաշվեհամարից կանխիկացվել է մի քանի մլն դրամ գումար, ինչի պատճառով ինքը դարձել է խարդախության զոհ։

 

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում։Իսկ այդ կինը դարձել է խարդախության զոհ, և գումարը կազմում է մոտ 6 մլն դրամ։ Դեպքի փաստով «խարդախություն» հատկանիշներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են կազմվել։




Լրահոս