ՃՈ պատահարներ ՀՀ մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ քաղաքում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:Դեկտեմբերի 14-ին, ժամը 1.10-ի սահմաններում, ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում բախվել  է մայթեզրի սալաքարերին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Օպել Օմեգա  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Ախուրյան ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: 




Լրահոս