
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց, որ հետևողական աշխատանքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում կտա իր արդյունքները:
«Ուշ թե շուտ ոչ միայն ամբողջ աշխարհը, այլև Թուրքիան կճանաչի ցեղասպանության փաստը: Էրդողանի հայտարարությունը դրա վկայությունն է»,- եզրափակեց Քոչարյանը: