Armlur.am-ը տեղեկացավ, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ևս ընդգրկվել են ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում:
Նախօրեին կայացած ՔՊ վարչության նիստում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդական համայնքի ներկայացուցիչ, 80-ամյա Կնյազ Հասանովը, որը ՀՀԿ-ի նախկին պատգամավոր էր, ինչպես նաև ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը, որը 6 եւ 7-րդ գումարման ԱԺ-ի պատագամավոր է եղել, կրկին «դաբրո» են ստացել ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար:
Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությունը։ Ինչպես արդեն հայտնի է, այս գումարման ԱԺ-ում Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ կան ԱԺ-ում, որոնցից երեքը ՔՊ խմբակցության ներկայացուցիչներ են:
Հավելենք, որ բացի Ռուստամ Բաքոյանից, մնացյալ երեքը անկուսակցական են ու ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար 1,5 միլիոն դրամ գումար են վճարել:
Հավելենք, որ 2026-ի ընտրություններից հետո դեռեւս Դոնթի բանաձեւով պետք է բաշխվի, թե ի վերջո որ պատգամավորներն են անցնելու հաջորդ խորհրդարան»։
Սոնա Գրիգորյան




























