Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խառնաշփոթ՝ Արմավիրի բանտում․ դատապարտյալը այրել է խուցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Խառնաշփոթ իրավիճակ է եղել Արմավիրի բանտում։

Armlur.am-ի հասած տեղեկությունների համաձայն դատապարտյալներից մեկը սկսել է պահանջներ ներկայացնել ՔԿՀ ղեկավար կազմին եւ ստանալով մերժում իր դիմումների մասով այրել է իր պատժախուցը։ ՔԿՀ-ում խառնաշփոթ է սկսվել ու արագ տարհանել են կալանավորներին, որպեսզի նրանց վտանգ չսպառնա։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պատժախուզը ամբողջությամբ այրվել եւ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դիմեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս