Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պատգամավոր դառնալու նպատակ ունի նաև Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ օրերս Գևորգ Հակոբյանը ՔՊ վարչության մոտ «հարցաքննվել» է, ու կարծես թե վարչությունը դրական է վերաբերվում նրա պատգամավորական թեկնածությանը:
Նշենք, որ այս օրերին ՔՊ վարչությունում թեժ քննարկվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի թեկնածուների հարցը: Թեկնածուները ներկայացնում են իրենց նպատակները, պատասխանում 20 հոգանոց վարչության անդամների հարցերիմ: Ու հավանության դեպքում ընդգրկվում ՔՊ նախընտրական ցուցակում:
Հիշեցնենք, որ պրոռեկտոր Գևորգ Հակոբյանի պահվածքի, բուհում առկա խայտառակ մթնոլորտի մասին Armlur.am-ը բաց նամակներ էր ստացել:
Բաց նամակներից մեկում նշված էր, որ «Բուհի ներկայիս ղեկավարությունը՝ ռեկտոր Գյուրջինյանը և պրոռեկտորներ Դ․ Ղազարյանը և Գ․ Հակոբյանը, բարձրաձայն ներկայացնելով «տնավարության» դեմ պայքարը, հենց իրենք են «տնավարություն» թույլ տալիս․ Գյուրջինյանի եղբայրը ղեկավարում է բուհի ենթակայությամբ գործող հանրակացարանը, ռեկտորի դուստր Աշխեն Գյուրջինյանն անմիջապես անցավ աշխատանքի բուհի միջազգային բաժնում`զբաղեցնելով գլխավոր մասնագետի հաստիքը`համատեղությամբ դասախոսելով նույն բուհում։ Աշխեն Գյուրջինյանի ընկերուհիները նույն բուհում նշանակվեցին աշխատանքի ղեկավար պաշտոններում։ Տնավարության շարքից են նաև գործուղումները՝ դասախոսության և փորձի փոխանակման ծրագրերով արտերկրներ են մեկնում միաժամանակ ռեկտորն ու դուստրը, նաև պրոռեկտոր Ղազարյանն իր դստեր հետ»։
Սոնա Գրիգորյան





























