Armenian text to speach

Միքայել սրբազանին քիչ առաջ վիրահատել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միքայել սրբազանին քիչ առաջ վիրահատել են, Armenia Sputnik–ին հայտնեցին «Իզմիրլյան» ԲԿ–ից։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Դեկտեմբերի 15-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նիստում, Շիրակի թեմի առաջնորդն ասել էր, որ վիրահատության թույլտվություն է ստացել: Ավելի վաղ քրեակատարողական բժշկության կենտրոնն առաջարկել էր սրբազանին վիրահատել պետության հաշվին իրենց առաջարկած հիվանդանոցում, բայց արքեպիսկոպոսը պնդել էր, որ իր բժիշկն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, այնտեղ էլ մտադիր է վիրահատվել:

Երկու տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, մեղքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում:




Լրահոս