Armenian text to speach

Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունն արգելված է Գուդաուրի (փոստային բաժանմունք) – Կոբի հատվածում: Այs մասին հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

Դեպարտամենտի տվյալներով՝ այս հատվածում սահմանափակումը մտցվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

«Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու 93-րդ և 107-րդ կմ-ների միջև ընկած հատվածում (Գուդաուրի (փոստային բաժանմունք) – Կոբի), մինչդեռ մյուս տեսակի տրանսպորտային միջոցները շարունակում են ազատորեն երթևեկել»,-հայտարարել է ճանապարհների դեպարտամենտը։




Լրահոս