Նոր նշաձողերի սահմանում, ձեռքբերումներ, գրանցված հաջողություններ, նոր նախաձեռնություններ և ապագայի տեսլականներ․ «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը ամփոփում է 2025-ը։
Առանցքային երեք նախագծերն անցող տարում՝
- Skyline,
- ArtLife Kempinski Residences,
- Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան։
Իրականացվող նախագծերից ամենաբարդը, թերևս, Skyline-ն է՝ իր բարդ, ինքնաբավ էկոհամակարգով և բոլորովին նոր՝ «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով, 5 երկնաքերերով, ընդարձակ կանաչապատ տարածքով, ջրային հատվածներով և ժամանակից մարդու կյանքի, միջավայրի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով։ Այս տարի թաղամասի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ, և աշխարհահռչակ ընկերությունների հետ գործընկերությամբ՝ մեկնարկեց թաղամասի շինարարությունը։ Նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտասհամանյան ներդրումների տեսանկյունից։
ArtLife Kempinski Residences Yerevan-ը փոխում է բնակելի անշարժ գույքի մասին պատկերացումները Հայաստանում։ Այստեղ նոր, միջազգային ստանդարտներ են սահմանվում անշարժ գույքի սպասարկման, կառավարման և կյանքի որակի մասով։ Եվ այդ ամենը 300 էջից բաղկացած տեխնիկական չափորոշիչներ սահմանող փաստաթղթով, որոնց խստագույն պահպանմամբ՝ հաջորդ տարի համալիրը կհանձնվի շահագործման։
Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող խոշորագույն նախագիծն է Հայաստանում։ Նախագծի իրականացման և կառավարման գործընթացում ևս ներգրավված են համաշխարհային հեղինակություն ունեցող, խոշոր ընկերություններ։ Նախագծի իրականացումով՝ Հայաստանն իր ուրույն տեղը կզբաղեցնի համաշխարհային տնտեսական քարտեզում՝ ներգրավելով նոր, մասշտաբային ներդրումներ, ստեղծելով աշխատատեղեր, բացելով նոր հնարավորություններ՝ հայաստանյան բիզնեսի համար։
Գալիք տարում «Ռենշինը» շարունակելու է իր հավակնոտ ծրագրերը՝ նոր ուղղություններ բացելով։ Մանրամասները՝ տեսանյութում։
Մանրամասները՝ տեսանյութում․





























