Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջ Նազարի երազանքը եւ կապիկի տարվա դասերը Ալեն Սիմոնյանի համար. քաղաքական աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կապիկի տարում ծնված Ալեն Սիմոնյանի համար կյանքի լավագույն տարիները ավարտվում են, եւ այդ միտքն արդեն հանգիստ չի տալիս: Սթրեսը, անքնությունն ու ապագայի նկատմամբ անորոշությունը շարունակում են ուղեկցել ձեզ ողջ տարվա ընթացքում: Դուք Ազգային ժողովը ոտքի տակ խալի դարձրած այն եզակի պաշտոնյան եք, որ կարողանում եք մինչեւ նշված վերջին ժամկետ պաշտոնավարել ԱԺ նախագահի պաշտոնում. նախկինում բոլոր ԱԺ նախագահները կեսից հեռացել են կամ սպանվել: Թիմի ներսում անհասկացվածությունն ու Ձեզ չսիրելու, չգնահատելու զգացողությունը կուղեկցի նաեւ 2026-ին, քանի որ տարվա առաջին կեսը պետք է կաշվից դուրս գալով ապացուցեք, որ հավատարիմ եք, որ արժանի եք, որ պետք է Ձեր տեղն ունենաք: Հասկանալի է, որ վարչության կազմ մի կերպ մտնելով՝ դեռ չեք ապահովագրել հաջորդ իշխանական վերադասավորումներում Ձեզ համար ցանկալի տեղը: Շարունակեք Ձեր ջանքերը՝ քավորին ու նրա շրջապատին հարստացնելու, որ միասին ծախսեք: Այծեղջյուրը ձիու տարվա այն եզակի երջանիկներից է, որ ընտանիքի մի մասը կառավարական ամառանոցում է վայելում կյանքը, մյուս մասը՝ Ջրվեժի ամառանոցում, բայց ինքը ոչ մի ընտանիքի հոգսը չի հոգում. պետբյուջեն «նրանց թիկունքին» է: Աստղերը կապիկի տարում ծնվածներին հուշում են՝ ձիու տարում իջնեն օդերից դեպի իրականություն, խզեն կապերը քրեական-գողական աշխարհի հետ, դառնան առավել խոնարհ եւ հասկանան, որ ընդդիմադիրներին հայհոյելով, վիրավորելով՝ միեւնույնն է, իրենց քաղաքական կշիռը չի բարձրանում:

Դուք ՔՊ-ի ամենամերժելի կերպարներից մեկն եք, որին աստղերը պարտադրում են չթքել քաղաքացիների դեմքին, նույնիսկ չսպառնալ թքել. դա բարեկրթության կանոններին դեմ է: Թիկնազորը այսօր կա կողքիդ, վաղը չի լինելու: «Քաջ Նազարը» ստեղծագործությունը չմոռանաք, որ այդ ճանապարհով ՀՀ նախագահ դառնալու վաղեմի երազանքը ինչ որ մի օր իրականանա:

 

2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս