Armenian text to speach

Ձյուն, մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Սարավան-Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասվում է հաղորդագրությունում:




Լրահոս