Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Լիբանանում «Հըզբոլլահի» ենթադրյալ թիրախների վրա նոր հարվածների մասին։
Զինվորականները, ի թիվս այլ բաների, հարձակվել են «Հըզբոլլահի» էլիտար կիսառազմական ստորաբաժանման՝ «Ալ-Հաջի Ռադվան Ուժերի» ենթակառուցվածքների վրա: Իսրայելական կողմի պնդմամբ՝ «Հըզբոլլահը» այս օբյեկտում մարտիկներ է պատրաստել «իսրայելցի զինվորների և քաղաքացիական անձանց վրա հարձակումների» համար:
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» զենքի պահեստներին։























