Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը:
Հանրային հեռուստաընկերության կայքում հրապարակված ծրագրի համաձայն, այդ օրը ժամը 23։40–ին նախատեսված է միայն Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որից հետո 00։00–ին կցուցադրվի դրոնների շոուն Հանրապետության հրապարակից։





























