
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժ 08:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրով 14 հասցեում` ճանապարհային ոստիկանության շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի մարումը եղել է 08:52-ին, այրվել է 10 քառակուսի մետր մակերեսով գույք, տուժածներ չկան: Հրդեհի պատճառը կպարզվի հետաքննությունից հետո: