ԱՄՆ պաշտոնյաները հույս են հայտնել, որ կիրակի օրը Ֆլորիդայում կայանալիք ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն արդյունավետ կլինի՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցողների կողմից մեկ շաբաթ տևած ինտենսիվ ջանքերից հետո, հայտնում է CNN-ը:
Թեև պաշտոնյաները չեն նշել հանդիպման կոնկրետ նպատակը, Զելենսկին ուրբաթ օրը Axios պարբերականին հայտնել է, որ կցանկանար շրջանակային համաձայնագիր կնքել պատերազմի դադարեցման վերաբերյալ:
Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ կիրակի օրը կայանալիք հանդիպմանը եվրոպական առաջնորդների մասնակցություն չի սպասվում: Եվրոպացի պաշտոնյաները նաև նշել են, որ ուկրաինացիները ամիսներ շարունակ փորձել են հասնել Զելենսկու և Թրամփի հանդիպմանը:

















































































