Armenian text to speach

Զելենսկին կարծում է, որ իր և Թրամփի հանդիպումը մամուլի համար բաց կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր առաջիկա հանդիպումը հնարավոր է, որ բաց լինի մամուլի համար։

«Կարծում եմ՝ մեր հանդիպումը կլինի և՛ տեսախցիկների, և՛ լրատվամիջոցների ներկայությամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայում կհանդիպի Ուկրաինայի Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

 




Լրահոս