Armenian text to speach

Երկրորդ անգամ Շիշ բռնողին՝ Հայկ Սարգսյանին ՔՊ-ն մերժել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ կայացած ՔՊ վարչության նիստում երկրորդ անգամ են մերժել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին (Շիշ բռնող) ընդգրկելու 2026 թվականի ՔՊ ցուցակում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայկ Սարգսյանն ամեն բան արել է ապացուցելու, որ ինքն արժանի է ՔՊ ցուցակում լինելու համար, բայց նորից քվեարկության արդյունքում նրան մերժել են` ցուցակում չի լինելու:

Մեր աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը չի ներում Հայկ Սարգսյանին այն բանի համար, որ վերջինս դեռևս հունիսին, ՔՊ վարչության նիստերից մեկի ժամանակ Փաշինյանի ներկայությամբ Հայկ Սարգյանը ծեծկռտուք էր սարքել Վահե Ղալումյանի հետ, ով Փաշինյանի հետ քավոր սանիկական հարաբերություններ ունի: Փաշինյանը միջադեպը չի ներում:

Դեռևս հունիսի 10-ին գրել էինք, որ ՔՊ փակ նիստից ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաձեռնող խմբի նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն են եղել:

Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:

Այսօր եւս ՔՊ-ական պատգամավորը ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուքով:

ArmLur.am տեղեկություններով՝ ՔՊ-ականները իրար հարվածել են հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս էլ թողել ու հեռացել է:
Վեճին միջամտել է Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է:

Նախօրեի նիստից հետո, ըստ մեր տեղեկությունների, Հայկ Սարգսյանը կրկին իր մտերիմներին ասել է, որ սա չի ների, ինչ արել է Ալեն Սիմոնյանի շրջապատն է արել, որի համար պատասխան են տալու:

Ավելի ուշի կներկայացնենք, թե ինչ է կատարվում նաև Ալեն Սիմոնյանի շուրջ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս