Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՔՊ վարչության նիստում, ԱԺ ՔՊ խմբակցության երեք պատգամավորների կրկին մերժել են:
Բանն այն է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հայկ Ցիրունյանը, Ջուլիետա Ազարյանը և Կարեն Սարուխանյանը բողոքարկել էին ՔՊ վարչության որոշումը, կապված նրանց 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում չընդգրկելու համար:
Նրանք երեքն էլ երեկ կրկին ելույթներ են ունեցել, փորձել են համոզել վարչությանը, որ ամեն բան արել են թիմի համար, սակայն ապարդյուն, վարչությունը կրկին երեքին էլ մերժել է` ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում չեն լինելու:
Նշենք, որ Ջուլիետա Ազարյանի վաղամեռիկ ամուսինը`Կարեն Չիլինգարյանը շատ ակտիվ ՔՊ-ական էր.ավտովթարի զոհ է դարձել:
Իսկ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանը` ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի ամենամտերիմ ընկերն էր, ինչի համար էլ հայտնվել էր խորհրդարանում:
Մյուս ՔՊ-ական պատգամավորը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որի հետ կապված վերջին շրջանում սկանդալային պատմությունները անթիվ են, թմրանյութի հայտնաբերումից, մինչև զոքանչի կալանավորում: Ինչն էլ պատճառ է դարձել, որ նրան ՔՊ-ականները մերժեն:
Սոնա Գրիգորյան