Ֆրանսիացի կինոաստղ Բրիջիթ Բարդոն մահացել է 91 տարեկան հասակում, հաղորդում է Le Parisien-ը՝ հղում անելով դերասանուհու կողմից ստեղծված հիմնադրամին։
Նա ծնվել է Փարիզում և իր առաջին կինոդերը ստացել է 1952 թվականին։ Բարդոն ճանաչում է ձեռք բերել Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» (1956) ֆիլմում։ Ֆիլմը նրան դարձրեց կինոաստղ։
«Կեցցե՛ Մարիա» ֆիլմում իր դերի համար Բարդոն առաջադրվել է բրիտանական BAFTA մրցանակի։
Ֆիլմերում խաղալուց բացի, նա ձայնագրել է մի քանի հաջողակ երաժշտական ալբոմներ։
1970 թվականին Բարդոն դարձավ առաջին կինը, որը ընտրվեց որպես մոդել Մարիանի՝ Ֆրանսիայի պաշտոնական խորհրդանիշի կիսանդրու համար։
Բրիջիթ Բարդոն կինոարդյունաբերությունը թողեց 1973 թվականին և իրեն նվիրեց կենդանիների իրավունքների պաշտպանությանը:























