Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղափոխական ցուպից մինչեւ կառավարական աթոռ. ի՞նչ են հուշում աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հեղափոխական ցուպը ձեռքին եկաք պաշտոնի. Եղաք նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար եւ ներկայանում եք իբրեւ բարեկրթության, բարեվարքության մարմնացում, բայց իրականում ամենաազդեցիկ պաշտոնյաներից եք, որ հախուռն բնավորություն ունեցող Նիկոլ Փաշինյանի մոտ կարողանում եք տեսակետ ձեւավորել, անգամ՝ փոխել: Տարին վայրիվերումներից դուրս էր՝ հատկապես ընտանեկան գործերը, բարեկեցությունը կարգավորելու առումով: Նախարարներին ճնշելով՝ Ձեր կամքը ժպիտով, կամ ՍՄՍ-մեյլով թելադրելով առաջ եք տանում նաեւ ՔՊ-ի գործերը՝ նստած կառավարական աթոռին: Մարդկանց աշխատանքից ազատում եք՝ կուսակցական, քաղաքական հայացքների համար, բայց ոչ անձամբ ու ոչ Ձեր ձեռքով՝ փափուկ ուժով:

Աստղերը հուշում են կույսերին բարիանալ, լինել առավել շրջահայաց, մտածել ընտանիք կազմելու մասին, քանի որ տարիները առաջ են գնում, իսկ թեկնածուները՝ չնայած պաշտոնին, չեն կարողանա երկար սպասել: 2026-ը ոչխարի տարում ծնված աշխատակազմի ղեկավարին խոստանում է մեծ թռիչքներ, որը կարձանագրվի Փաշինյանի երկնակամարում՝ գործադիրի շուրջ:

 

2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։




Լրահոս