Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիլիթ Մակունցի աստղային վերադարձը՝ նոր ինտրիգների աղբյուր. 2026-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անցնող տարին կայունությամբ աչքի չընկավ, քանի որ ԱՄՆ քաղաքական իրավիճակի մասին Ձեր հաշվարկներն ու կանխատեսումները չիրականացան, նոր վարչակարգի հետ աշխատանքը, բնականաբար, չէր ստացվելու, ստիպված եղաք տուն վերադառնալ: Դարձ՝ ուղիղ Արայիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող վարչապետի աշխատակազմ: 2026-ին սպասումները շատ են, իսկ մինչ ընտրությունները պետք է զինվել համբերությամբ, աչքի չընկնել ոչնչով, մինչեւ արդյունքները կպարտադրեն կա՛մ կոալիցիա կազմել, կա՛մ կառավարություն ձեւավորել: Իհարկե, Ձեր վերադարձը հատկապես ԱԺ ղեկավարության մոտ դրական իմպուլսներ չի առաջացրել, քանի որ դիտարկվում եք իբրեւ ԱԺ-ի ապագա խոսնակ, եթե ՔՊ-ն մեծամասնություն դառնա: Աստղերը հուշում են խոզի տարում ծնվածներին զրուցել եղբոր,  բարեկամների հետ, ովքեր օգտվելով արտոնություններից՝ հանքեր ու այլ բիզնեսներ են աշխատեցնում՝ ՀՀԿ-ի մերժված բարքերով: Իհարկե, աստղերը չեն պարտադրում, բայց նրբորեն հիշեցնում են, որ գեղեցիկ կինը պետք է նաեւ գեղեցիկ ընտանիքի մայր լինի. 2026-ը զույգ տարի է. գուցե փորձեք վերջապես. կարիճների համար լավ կանխատեսումներ կան:

 

2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։




Լրահոս