Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երբ մրցաշարերն են պահում աթոռը. նախարարի հումորային հորոսկոպը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հորոսկոպով ջրհոս, բազմաֆունկցիոնալ նախարարի համար անցնող տարին տուրբուլենտային էր. վարչապետի հետ բոլոր մրցաշարերին մասնակցելը օգնեց պահել պաշտոնը, սակայն նրա կողմից երաշխավորված շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կոռուպցիոն խայտառակ գործարքների մեջ թաթախվեցին՝ ստվերելով նրա հեղինակությունն ու վստահությունը: Ընկերուհու հետ 50 մլն դրամանոց պայմանագիրն էլ շարունակում է մնալ օդում կախված վտանգ: Աթոռը պահպանելու հարցում դեռ ամուսնու հանրային ակտիվությունն է օգնում, բայց 2026-ից հետո ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ. հարցաքննություններ, բացատրություններ եւ ի վերջո՝ հրաժեշտ: Աստղերը հուշում են աքլորներին լինել առավել զգոն, շարունակել պասիվանալ շատ հարցերում եւ գրավել պաշտպանվողական դիրք՝ մինչեւ վտանգները չեզոքանան, եթե հաջողվի հասնել այդ արդյունքին:

2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս