ՀՀԿ-ի օրոք ֆինանսների նախարարի եւ այլ պաշտոններ զբաղեցրած փոխվարչապետը, որ ղեկավարում է մարզաին սուբվենցիոն ծրագրերը, անցնող տարում աչքի է ընկել մերժումերով. ում, երբ, ինչ փաստաթուղթ պետք է՝ եթե հասավ Խաչատրյանին, քնում է դարակի վրա կամ համակարգչում: ՔՊ-ում նրա նկատմամբ էլ կա տոտալ անվստահություն եւ տարակուսանք, թե ինչպես կարող է «նախկինը» այսքան «ներկա» լինել եւ շարունակել մնալ հեղափոխական թիմում: Աստղերը հուշում են աղեղնավոր Տիգրան Խաչատրյանին շարունակել ինքնուրույնության բացակայությամբ աչքի ընկնել, որպեսզի երկարակեցությունը հնարավոր լինի ապահովել: Տարին կլինի բարենպաստ՝ կախված Փաշինյանի տրամադրությունից:
2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։
Մանրամասները՝ տեսանյութում․





























