Փորձագիտական աշխարհից, օրինաստեղծ նախարարությունով մինչեւ երկրի ներքին գործերի առաջին կին նախարարի պաշտոնին հասած Արփինե Սարգսյանը, ունենալով իր շուրջ դիմադրության հսկա ալիք, կարողացավ դա հաղթահարել եւ ճտպտան բնավորությունով ենթարկեցնել տալ համակարգի ամենաազդեցիկ ու ինքնուրույն թվացող հնաբնակներին:
Անցնող տարին շան տարում ծնված նախարարի համար կայունության խորհրդանիշ էր՝ չնայած զանգվածային անկարգությունների, սպանության դեպքերի եւ այլ հանցատեսակների այդքան աճին: 2026-ը եւս խոստանում է խոյերի համար լինել կանխատեսելի, եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորում է գործող իշխանությունը: Սակայն 2026-ը վճռորոշ տարի է, քանի որ 8 տարի իշխանության եղած Փաշինյանի կառավարությունը հասցրել է ձանձրացնել հանրության լայն շերտերին: Աստղերը հուշում են պահպանել հանգստություն, սառնասրտություն եւ անհրաժեշտ պահին աթոռին հրաժեշտ տալու կամք, որպեսզի ապագան առավել պայծառ դրսեւորումներ ունենա:
2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։
Մանրամասները՝ տեսանյութում․





























