Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Շքեղ դաչա, Փոստի միլիոններ եւ մշուշոտ ապագա. 3 կուսակցություն փոխածի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հարազատ քավորին դավաճանելու գնով իշխանական պատգամավորի մանդատ ստացած, հետո այդ մանդատը իր համար ապահոված Ալեն Սիմոնյանին դավաճանած ու նրա դեմ կուսակցական «գործ տալու» իմիջ ստեղծած Հայկ Կոնջորյանի համար անցնող տարին քաղաքական իմաստով նույն ծառայամտության շրջանակներում էր, սակայն անձնական կյանքում հաջողությունները հետեւում են մեկը մյուսին: Երկրի թիվ մեկ փոստատար ընկերության՝ «Հայփոստի» մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող նրա տնօրեն տիկինը ապահովում է ապագայի պայծառությունը: Նրանք արդեն ունեն շքեղ ամառանոց Առինջում՝ գնված շուկայականից էժան գնով:

Ճագարի տարում ծնված Հայկ Կոնջորյանը 2026 է մտնում մշուշոտ ապագաով, քանի որ նրա ճարտար լեզուն էլ չի օգնում. այնպիսի կանայք եւ տղաներ են արդեն հավաքվել ՔՊ-ի շուրջ, որ «Լուսավոր Հայաստանի» կողմից օգտագործված կոնջորյանական մեթոդները արդեն արդիական չեն: Իսկ մինչ այդ էլ ՀԺԱՄ կուսակցությունում իր կարիերան կառուցող Կոնջորյանը նաեւ ՔՊ-ում չունի առաջվա գնահատականը:

2026-ին ընդառաջ՝ հումորային շարք, որը 15 տարի «Ժողովուրդ» օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ
։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս