
Վեց մարդ Է զոհվել, եւս 15-ը՝ տուժել անցած գիշեր Ֆրանսիայի Մարսել քաղաքի մերձակա ծերանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Բռնկումը տեղի Է ունեցել շենքի երրորդ հարկում: Հրդեհի պատճառները պարզվում են: Շմոլ գազից թունավորվածներին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննում Է պատահարի մանրամասները: