ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը օգնելու Ուկրաինայի վերականգնմանը, եթե ճգնաժամը կարգավորվի։
Ֆլորիդա նահանգի Մար-ա-Լագո քաղաքում Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Թրամփը դրական է պատասխանել Ուկրաինայի վերականգնմանը մասնակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին հարցին։
«Նրանք կօգնեն, Ռուսաստանը կօգնի։ Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան հաջողության հասնի», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ Պուտինի հետ դեկտեմբերի 28-ին կայացած իր հեռախոսազրույցը «լավ բանի է հանգեցրել»։
























































































