Armenian text to speach

Չինաստանը Թայվանի շուրջ սկսում է լայնածավալ ռազմական զորավարժություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինաստանը սկսել է լայնածավալ ռազմական զորավարժություն Թայվանի շուրջ՝ «Justice Mission 2025» անվամբ։ Չինաստանի Արևելյան ռազմական հրամանատարության հայտարարությամբ՝ զորավարժությունները նպատակ ունեն փորձարկել բանակի, նավատորմի, օդուժի և հրթիռային ուժերի համատեղ մարտունակությունը՝ ներառյալ պարեկային գործողություններ, շրջափակման սցենարներ և տարածքի լիակատար վերահսկման մոդելավորում։

Չինական նավերն ու օդանավերը կիրականացնեն նաև համատեղ հարվածային գործողություններ Թայվանի մերձակայքում։ Պեկինը հայտարարում է, որ զորավարժությունը «խիստ նախազգուշացում է Թայվանի անկախության կողմնակից ուժերին» և ուղղված է Չինաստանի ինքնիշխանության պաշտպանությանը։

Reuters-ի փոխանցմամբ՝ առաջին անգամ պաշտոնապես նշվում է նաև արտաքին ռազմական միջամտությունը կանխելու նպատակով զսպման գործոնը։ Թայվանի շուրջ սահմանվել է հինգ գոտի կենդանի կրակով զորավարժությունների համար։

Թայվանի նախագահի աշխատակազմը դատապարտել է գործողությունները՝ հայտարարելով, որ դրանք խաթարում են տարածաշրջանային կայունությունը և հակասում միջազգային իրավունքին։ Թայվանը կոչ է արել Չինաստանին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել սադրիչ քայլերը։




Լրահոս