Բանգլադեշում բողոքի շարժումից ծնված ուսանողակենտրոն Ազգային քաղաքացիական կուսակցությունը (NCP) փետրվարի խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք է կնքել իսլամիստական «Ջամաաթ-է-Իսլամի» կուսակցության հետ, ինչը ներքին պառակտումներ է առաջացրել, գրում է Reuters-ը։
NCP-ն իրեն ներկայացնում էր որպես կենտրոնամետ ու բարեփոխիչ ուժ, սակայն ընտրություններին մոտենալուն զուգահեռ փորձում է փողոցային աջակցությունը վերածել քվեների։ Դաշինքը որոշ անդամների համար դարձել է անընդունելի․ մի քանի գործիչներ, այդ թվում՝ կուսակցության առաջնորդներից մեկը, լքել են կուսակցությունը։
Քայլը քննադատվում է, քանի որ «Ջամաաթ-է-Իսլամին» կապվում է Բանգլադեշի անկախությանը հակադրվելու և 1971 թ. պատերազմի հետ։ Փետրվարի 12-ի ընտրությունները կանցկացվեն անցումային կառավարության ներքո, իսկ հարցումների համաձայն՝ NCP-ն զգալիորեն զիջում է իր հիմնական մրցակիցներին։