Armenian text to speach

«ԱՄՆ–Ուկրաինա անվտանգության երաշխիքները 100%-ով համաձայնեցված են»,–Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար «100%-ով համաձայնեցված» են Դոնալդ Թրամփի հետ Մարա-Լա-Լագոում կայացած հանդիպումից հետո, իսկ խաղաղության 20 կետանոց ծրագիրը «90%-ով համաձայնեցված» է։

Թրամփը նշել է, որ բանակցությունները շարունակվելու են, սակայն տարածքների հնարավոր բաժանումը դեռևս չի լուծվել։ Դոնբասի հարցը, ըստ նրա, «չափազանց դժվար է»: Նա նաև նշել է, որ Եվրոպան կկիսի Ուկրաինայի անվտանգության ճարտարապետության պատասխանատվությունը, իսկ ԱՄՆ-ն կօգնի։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդիպումն «լավ առաջընթաց» է համարել՝ ընդգծելով անխախտելի անվտանգության երաշխիքների կարևորությունը առաջին օրվանից։ Հաջորդ փուլը սպասվում է Վաշինգտոնում՝ հաջորդ տարվա հունվարին:




Լրահոս