Armenian text to speach

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է, Սևանից դեպի Գավառ ճանապարհին բուք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գավառի, Կապանի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Իջևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Սևանից դեպի Գավառ ավտոճանապարհին բուք է։

Վայքի, Սիսիանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում և Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս