Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՔՊ թիմում դժգոհության մեծ ալիք է առաջացել Ալեն Սիմոնյանի դեմ:
Բանն այն է, որ ՔՊ վարչության նիստերի ժամանակ, երբ քննարկվել է տարբեր ՔՊ-ականների՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդգրկվելու հարցը, Ալեն Սիմոնյանը գրեթե բոլորի նկատմամբ որդեգրել է շատ ագրեսիվ, հարձակողական դիրք։ Կարելի է ասել՝ այդ «հարցաքննությունների» ընթացքում նա ամեն ինչ արել է՝ Նիկոլ Փաշինյանի աչքում իր թիմակիցներին «վատ լույսի տակ ներկայացնելու» համար։
Armlur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ականները պատրաստվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայացնել փաստեր, թե ինչպես է նա կարողացել ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում իր «ենթականերին» ընդգրկել:
ՔՊ-ականները վրդովված են, այն հանգամանքից, որ Ալեն Սիմոնյանը «դավեր նյութելով» ուրիշիների դեմ, ՔՊ ցուցակում կարողացել է անցկացնել իր «սրտի» ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին (Ձուկ մականունով)
Ալեն Սիմոնյանն իր խորհրդական Աշխեն Հայրապետյանին է ցուցակ «տարել» (ՔՊ-ական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթին պատմել էին, որ Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանի հագուստի, արդուկի եւ կոստյումի ուսերի փոշիների հարցերով է զբաղվում):
Իսկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը առանց որևէ խնդրի կրկին ՔՊ ցուցակում է հայտնվել, որը նորից դարձել է ՔՊ-ականների վրդովմունքի պատճառը:
Իսկ ո՞վ է Հասմիկ Հակոբյանը
Նա մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից։
Armlur.am-ի կառավարության մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանին արդեն հասել են տարբեր փաստեր Ալեն Սիմոնյանի թիմակիցների խարդավանքների հետ կապված:
Առաջիկայում կներկայացնենք, թե ինչ ընթացք է ունեցել Սիմոնյանի դեմ հասունացած բունտը:
Սոնա Գրիգորյան























































































