
Դեկտեմբերի 9-ին Իջևանի քաղաքապետարանից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող Զարթոնքհուշարձանի աջ ձեռքը:Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ հուշարձանի աջ ձեռքը քարով կոտրել և ,Աղստևե գետն է նետել 51-ամյա Մարտուն Ղալումյանը:Հետաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ Մ. Ղալումյանը մայիս ամսին քարով կոտրել է նաև նշված զբոսայգում գտնվող, պատմամշակութային արժեք ներկայացնող Եվա հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը, իսկ օգոստոսի 17-ին և նոյեմբերի 13-ին խոհանոցային դանակով պոկել է Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը:Կատարվում է քննություն: