Թուրքիայում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում, հայտնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի խոսնակ Նիկոլաս Դավիդյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դավիդյանն իր խոսքում նշել է, որ Ցեղասպանությունից 99 տարի է անցել, և այժմ Սփյուռքից միջոցառումներին ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցում։ Նա նշել է, թե Էրդողանի հայտարարությունը բավարար չի համարում։
«Այսօր մեր մտավորականների աքսորի վայրում հիշատակում ենք նրանց»,- հայերեն և անգլերեն ելույթում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։